Վարչապետը ներկայացրեց՝ ինչպես է էժանանում գազը
10 հազար խմ-ից ավելի գազ սպառողների համար 257.56 դոլարին համարժեք դրամը դառել է 242.1 դոլար: Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավելի գազ, քան նախկինում սպառել է, և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ապա այդ ավել գազի համար իր սակագինը 212 դոլարին համարժեք դրամ է: Կառավարության նիստում անդրադառնալով գազի սակագնի իջեցման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-իհայտարարությանը՝ մանրամասներ ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, «Գազպրոմ Արմենիան» փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդայնվի և շուկայի մեծացման հաշվին բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա աշխատել, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա:
Մինչև 10 հազար խմ գազ սպառող բնակչության համար սակագինը 146.7 դրամից նախատեսում են դարձնել 139 դրամ, սոցիալապես անապահովների համար 100 դրամ:
Վարչապետը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հացերի նախարարին ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մինչև 2017 թ. հունվարի 1-ը մաքսիմալ հասկանալ սոցիալապես անպահով բնկաչության ցանկը, պատրաստվել, որ դա բերելու է սոցիալապես անապահովների ցանկը շատանալու մոտիվացիայի:
«Մենք պետք է հստակ իմանանք՝ ով է սոցիալապես անապոհովը: Ինչ վերաբերում է ջերմոցներին ու գյուղմթերք վերամշակող ընկերություններին, ապա նրանց համար գազի սակագինը 257.56 դոլարից դառնում է 212 դոլար, 45 դոլարից ավելի նվազեցում է լինելու: Այստեղ էլ ակնկալվում է, որ ոլորտը օգտվելով այս հնարավորությունից, կկարողանա ընդլայնվել»,-հույս հայտնեց կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը սակագնի նվազեցման չորս աղբյուր նշեց.
Առաջինը՝ հունվարի մեկին լրանում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը, և ակնակալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի:
Երկրորդը՝ սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» նախատեսում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը:
Երրորդը՝ որոշակի ծախսերի օպտիմալացման ու վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» իր մոտ օպտիմալացում կանի:
Չորրորդը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման ու կայունացման համար ֆիննասական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա:
«Շատ պարզ, հասկանալի չորս գործոն են, թե որտեղից են լինելու աղբյուրները սակագնի իջեցման հետ կապված»,-նկատեց կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը չի կարողանում իր օգնականների հետ ոչ հանդիպել, ոչ խոսել
- Վարչապետը սպորտի նախարարի քայլերը դեռ չի նկատում
- Վարչապետը հանձնարարեց ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծ պատրաստել
- Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը պետական կառույցների կառավարմանը հանձնելու վերաբերյալ