Թուրքական «Ֆեներբախչեի» երկրպագուները երգում են «Զարթնիր, Լաո» երգը
Այսօր երեկոյան Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում թուրքական «Ֆեներբախչեն» սեփական հարկի տակ կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
Թիմի հերթական դիմակայությունից առաջ ոգևորված երկրպագուներն իրենց աջակցությունն են հայտնել «Ֆեներբախչեին»` այս անգամ երգի տեսքով: Նրանք իրենց լեզվով կատարում են... հայկական ազատագրական երգը` «Զարթնիր, Լաո»:
Հավելենք, որ հանդիպման հայտացուցակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան