ՎիվաՍել-ՄՏՍ. Բարելավված պայմաններ «Լիցք +» ծառայության համար
Մինչև 2017թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու «Լիցք +» ծառայությունից 300 դրամի չափով, նախկին 200-ի փոխարեն:
Ընկերությունից հիշեցնում են, որ ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *221# հրահանգը:
Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Այն գանձվում է ծառայության վավերականության ժամկետի ավարտին՝ ապաակտիվացվելուց հետո հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում: Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում այն գանձվում է հաշվի վրա գումարի հերթական մուտքագրումից հետո:
Ի դեպ, ծառայության դիմաց գումարը կարելի է վճարել նաև «Փողանցում» ծառայության միջոցով ստացված գումարի հաշվին:
Հաշվեկշիռը ստուգելու համար անհրաժեշտ է ուղարկել *122# հրահանգը: