Կանայք բողոքում են ԴԱՀԿ-ի գործունեությունից
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ԴԱՀԿ գործունեությունից տուժած կանայք ու «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները: Նրանք պնդում են՝ կան երեխաների խնամքի հետ կապված դատական բազմաթիվ վճիռներ, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել:
Լենա Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեխայի կենսաբանական հայրը հիվանդանոցից իրենց տուն է տարել երեխային, մոր խոսքով, ինքը հինգ ամիս երեխային չի տեսել:
«Ունեմ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը ԴԱՀԿ ծառայությունը պիտի կատարի, չի կատարում, ունեմ քննիչի ցուցում, որ ոստիկանության և հոգաբարձու մարմինների կողմից երեխաս պետք է հաձնվի ինձ, չի հանձնվում: Այս պահին երեխայիս գտնվելու վայրն անգամ պետական մարմինները չգիտեն»,-ասաց Լ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի մեկին կանայք ԱՆ հարկադիր կատարման ծառայության շենքի դիմաց էին: Նրանք նշում են. «Շատ հաճախ, երբ դատական վճիռը վերաբերվում է երեխաներին, հարկադիր կատարման ծառայությունը թերանում է և իր լիազորությունները չի կատարում, կամ կատարում է իր լիազորություններից դուրս գործողություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում: