Ֆեռնանդինյոն հերքել է Մեսսիի հետ բախվելու մասին լուրը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆեռնանդինյոն հերքել է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպման ժամանակ բախվելու մասին լուրը։
«Ես չգիտեմ, թե ով է նման սադրիչ լուրեր տարածում։ Կարող եմ միայն նշել, որ տարածված տեղեկությունը ոչ միայն կեղծ է, այլև նաև աբսուրդային։ Ես խաղից հետո չեմ հանդիպել ոչ մրցակցի խաղացողների, ոչ էլ «Բարսելոնի» անձնակազմից որևէ մեկի հետ։
Այդ սադրանքը չի համապատասխանում իմ բնավորությանը, քանզի ես հավատարիմ եմ խաղադաշտում ու նրա սահմաններից դուրս հարգալից լինելու սկզբունքին, անկախ այն բանից, թե ում դեմ եմ խաղում»,- Ֆեռնանդինյոյի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում