Զիդան. «Բարդ հանդիպում ստացվեց»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Լեգիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումից հետո շեշտել է, որ թիմը լավագույն խաղը չի անցկացրել։ Այդուհանդերձ, մասնագետը նշել է, որ լուրջ անհանգստության հիմքեր չկան։
«Բարդ հանդիպում ստացվեց,- Զիդանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Սովորաբար, երբ արտագնա խաղում 2 գոլ ես խփում, վերահսկում ես հանդիպման ընթացքը։ Մրցակցի առաջին գոլը նրան հնարավորություն տվեց վերադառնալ։ Մեզ ինտենսիվությունը չբավարարեց, ցանկությունն ու շարժումը։ Երբեմն նման խաղեր լինում են, և մենք պետք է հանգստություն պահպանենք։ Հիմա կենտրոնացած ենք հաջորդ հանդիպման վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում