Արամ Մանուկյան. ԿԲ-ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում՝ մինչև մի քանի հազար դոլար. «168 Ժամ»
«Ոչ միայն արդարացված չեն, այլ սա կոչվում է՝ խնջույք՝ ժանտախտի ժամին։ ԿԲ-ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում՝ մինչև մի քանի հազար դոլար»,- «168 Ժամ»-ի թղթակցին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է, օրինակ, Կենտրոնական բանկում 37 բջջային հեռախոսների տրամադրումն ու սպասարկումը։
Ա. Մանուկյանը թվարկել է ԿԲ-ի շռայլ ծախսերի այլ օրինակներ ևս. «31 հատ ծառայողական մեքենաներ ունեն։ Ինչի՞ համար, այդքան բենզին, այդքան վառելիք, այդքան անվադողեր, տեխզննում, սպասարկում և այլն։ Այլանդակություն է սա։ 20 հազար դոլարի թերթ ու ամսագիր են գրում, ոչ մեկը չի կարող դա հիմնավորել։ Սա անամոթություն է, լկտիություն, այն նեղ վիճակում այս սուղ բյուջեի ժամանակ, այս պատերազմական վիճակում, այս սոցիալական աղքատության վիճակում, երբ 1 մլն մարդ չոր հացի խնդիր ունի, դրել են ամենաբարձր աշխատավարձներն ու ամենաբարձր կից ծառայությունները։ Քիչ է մնում իրենց ընդմիջումն ու հագուստ էլ բյուջեի հաշվին կազմակերպեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա