«Ֆեյսբուք»-ի բաժնետոմսերի գնանկում է տեղի ունեցել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը նվազել է շուրջ 7,85 տոկոսով՝ հասնելով մեկ արժեթղթի համար 117,19 դոլարի` ԱՄՆ ֆոնդային բորսայի փակվելուց հետո: «Գազետա. ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդում է RNS-ը։
Նշվում է, որ գնանկումը տեղի է ունեցել գովազդից ստացված եկամտի աճի դանդաղեցման ֆոնին: Սոցիալական ցանցի ֆինանսական տնօրեն Դևիդ Վեները հայտարարել է, որ գովազդից ստացվող եկամտի աճը կդանդաղի գովազդի ծավալի սահմանափակման պատճառով, որը «Ֆեյսբուք» -ը կարող է ցուցադրել իր օգտատերերին։
Աղբյուրը գրում է նաև, որ ընկերությունը նախատեսում է ներդրումների մեծ ծավալ իրականացնել 2017թվականին, ինչը կհանգեցնի ծախսերի կտրուկ աճի։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆեյսբուք»-ը կգործարկի կորպորատիվ մեսենջեր
- Ցուկերբերգը ֆեյսբուքի բաժնետոմսերի վաճառքից ստացած 300 մլն դոլարն ուղղել է բարեգործությանը
- Այս տարվա առաջին քառամսյակում ֆեյսբուքի շահույթը գրեթե կրկնապատկվել է