Արտաքին դիվանագիտության բյուջեով Հայաստանը չի կարող մրցակցել Ադրբեջանի հետ. Շ.Քոչարյան
Այս պահին կարող է թիվը սխալվեմ, իմ հիշողության մեջ մոտավորապես պաշտոնականը վեց անգամ մերից ավելի է,- Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին, թե որքա՞ն գումար է հատկացվում Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, դիվագիտությանը:
Նա նաև նշեց, որ արտաքին քարզոչությունը մեծ գումար է ստանում նաև տարբեր ֆոնդերից. «Հատուկ ֆոնդեր են ձևավորված՝ ուղղված քարոզչությանը, իրավաբաններին վարձելուն: Շատ մեծ գումարներ են ծախսվում: Այստեղ մենք ի վիճակի չեն ուղղակի մրցակցել»:
«Մեր դիվանագիտությունը պետք է կառուցել երկու հանգամանքի վրա՝ որակ, սփյուռքի և հայկական համայնքների կարողություններ: Ամենակարևորն գործոնն այն է, որ որպես կանոն իրենց ներկայացրած փաստաթղթերի, մոտեցումների հիմքում կեղծիքն է, իսկ մեր փաստաթղթերի՝ ճշմարտությունը: Այդ տեսակետից մենք առավելություն ունենք»,- ասաց Շ. Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին