Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան է եկել 20 հազար սիրիահայ
Հայաստան ժամանած սիրիահայերին ցուցաբերված աջակցությունը և ինտեգրմանն ուղղված քայլերը եվրոպական, միջազգային հանրության կողմից բավականին բարձր է գնահատվում,- Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Նրա խոսքով՝ պաշտոնապես հայտարարվում է, որ սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան է եկել 20 հազար սիրիահայ. «Հիմք ենք ընդունում կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության ներկայացրած տվյալները»:
Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստան եկած սիրիահայերի թիվը տատանվում 17-20 հազար միջև, փոխնախարարն ասաց, որ եղել են սիրիահայեր, որոնց համար Հայաստանը որպես տրանզիտ երկիր է դիտարկվել, մի մասն էլ ժամանակավոր են բնակվել:
Նա նաև նշեց, որ համապատասխան բոլոր գերատեսչություններն ամեն ինչ անում են օգնելու սիրիահայերին՝ թոթափելու խնդիրները, հեշտացնելու սոցիալ-տնտեսական ինտեգրումը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար
- Սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտում որակ է փոխվել. Կարապետյան
- Հայաստանը դրախտավայր է, եկեք, միացեք մեզ. Հրապարակախոսը՝ հալեպահայերին
- Մինչ օրս որևէ սիրիահայ չի մնացել օդանավակայանում, բաց տարածության մեջ, վրանի տակ. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին