
ՌԴ ԱԳՆ. Հալեպում գրոհայինները հումանիտար դադարն օգտագործել են իրենց շահերի համար
Հոկտեմբերի 20-23-ը Հալեպում ծայրահեղական երկու խմբավորումների կողմից հայատարարված հումանիտար դադարը գրոհայիններն օգտագործել են իրենց պաշարները լրացնելու նպատակով: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նրանք խմբավորվել են, լիցքավորել իրենց զինանոցը, հետո փորձել են կոտրել իշխանական ուժերի պաշտպանություն՝ հոկտեմբերի 28-30-ը ձեռնարկելով լայնածավալ հարձակումներ Հալեպի արևմտյան հատվածում»,-ասել է նա:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ գրոհայիները 14-55 տարեկան մեկ անձի համար հումանիտար միջանցքով անցնելու դիմաց պահանջում են 300 դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում գրոհայինները յուրաքանչյուր քաղաքացուց պահանջում են 300 դոլար՝ հումանիտար միջանցքով դուրս գալու համար
- Երեք օրում Հալեպում 84 մարդ է զոհվել
- Հալեպում ոտքերը կորցրած աղջկա մայրը դիմել է Օբամային
- ԵՄ-ն Հալեպում հումանիտար դադարի վերսկսման կոչ է արել
- Սիրիական բանակի վերահսկողության տակ է Հալեպի հարավի ռազմավարական բարձունքը