ՊՆ-ի հետ անհրաժեշտ է իրականացնել համագործակցություն. Ա.Թաթոյան
«Այս հարցը քննարկել ենք ԱԺ համապատասխան հանձնաժողովում, պաշտպանության նախարարության հետ: Հիմա մի քանի ծրագրեր կան, նաև կանխարգելիչ բնույթի: Ուզում ենք ներգրավել նաև քաղհասարակությանը»,- ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, թե արդեն մի քանի տարի է չեն կարողանում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարցի քննարկման համար ԱԺ-ում ստեղծել հանձնաժողով, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ա. Թաթոյանն ընդգծեց, որ մտահոգող երևութ է, ամեն ինչ պետք է անել, որպեսզի բացառվի նմանատիպ ցանկացած դեպք:
Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ՄԻՊ 2017 թվականի առաջնահերթություններից է զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, ինչպե՞ս եք տեսնում ՄԻՊ գրասենյակ- պաշտպանության նախարարություն համագործակցությունը՝ նկատի ունենալով, որ ՊՆ-ն բավականին փակ կառույց է, Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ այդ համագործակցությունը կարող է լինել տարբեր եղանակներով՝ զինծառայողների բողոքների ուսումնասիրություն, գրասենյակի կողմից վեր հանված խնդիրների լուծում, համապատասխան իրավական ակտերի փոփոխություն, անհրաժեշտության դեպքում կարգավորում և այլն:
«Պաշտպանության նախարարության հետ անհրաժեշտ է իրականացնել համագործակցություն, տանել կարևոր աշխատանք: Պաշտպանության նախարարի հետ ունեցել եմ մանրամասն քննարկում, համապատասխան պայմանավորվածություններ կան: Իհարկե, պետք է համատեղ աշխատել: Խոսքը չի գնում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններին հարցին, այլ խոսքն անձի, այդ թվում զինծառայողի, իրավունքների պաշտպանության մասին է: Այստեղ լիարժեք լիազորություն ունենք, պատրաստ ենք մեր գործընկերների հետ համագործակցել»,- ասաց Ա. Թաթոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան