Վարչապետի արձագանքը՝ ԾԻԳ-երի լուծարման որոշումներին
Կառավարության ընդունած որոշումներով մի շարք պետական հիմնարկներ լուծարվեցին: Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց, որ լուծարվում է ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
Արձագանքելով՝ որոշմանը, վարրչապետը նշեց. «Ինձ է շատ դուր է գալիս այս որոշումը»:
Այլ որոշումներով դարարեցվեցին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների գործունեությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ նշված հիմնարկի լուծարմամբ կտնտեսվի 61 միլիոն դրամ:
Մեկ այլ որոշմամբ լուրծարվեց նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը»:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ տարի ոռոգման ջրի մատակարարումը լինի անխափան. Արսեն Հարությունյան
- «Յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինքն ինչ նպատակի է ծառայում». ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին