Վարչապետը սպորտի նախարարի քայլերը դեռ չի նկատում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում մտահոգիչ համարեց Հայաստանում մինչև 18 տարեկան անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները:
«Խնդրի նկատմամբ վերահսկողություն իրականացնողը գործող օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք լիազորված են կիրառելու վարչական տույժեր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում»,-հիշեցրեց Կարեն Կարապետյանը:
Նա ՏԻՄ-երին առաջարկեց պատշաճ վերահսկողություն իրականացնել խնդրի նկատմամբ:
«Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին ու զվարճանքի այլ վայրերին»,-ասաց վարչապետը:
Նա տեղեկացրեց՝ սպորտի նախարարին ասել են, որպեսզի մասսայական առողջ ապրելակերպի քարոզ իրականացվի:
«Հըլը չենք նկատում և սպասում ենք ձեզանից: Շատ կարևոր խնդիր է, ես ճիշտն ասած չգիտեմ, մենք ունե՞նք ակումբներում տարիքային սահմանափակում, թե չէ: Պետք է մտցնել»,-ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանձնարարեց ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծ պատրաստել
- Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը պետական կառույցների կառավարմանը հանձնելու վերաբերյալ