2017-ի բյուջեով ԱԳՆ-ի համար նախատեսված է 13 միլիարդ 589 միլիոն դրամ
2017 թվականի պետական բյուջեից նախատեսվում է արտաքին գործերի նախարարությանը հատկացնել շուրջ 13 միլիարդ 589 միլիոն դրամ,- ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ կիրականացվեն 10 բյուջետային ծրագրեր: «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությանը կունենա 157,4 միլիոն օգտագործելու հնարավորություն:
Ա. Ջանջուղազյանի խոսքով՝ ԱԳՆ-ի համար նախատեսված միջոցների մեծ մասը օգտագործվելու են դեսպանությունների, ներկայացուցչությունների պահպանման համար՝ 9 միլիարդ 679 միլիոն դրամ: 1,5 միլիարդ դրամը նախատեսված է նախարարության աշխատակազմի պահպանման համար:
«Այս դեպքում ևս փորձ է արվել ծախսերը կազմակերպել՝ առաջնորդվելով օրենսդրությամբ սահմանված նորմերով, այն առաջնահերթություններով և գերակայություններով, որոնք ունեցել է ԱԳՆ-ն՝ հաշվի առնելով սահմանափակումները, որոնք առկա են բյուջեի կազման գործընթացում:
Բնական է, նախատեսված միջոցերը չեն կարող գնահատվել որպես առավելագույն կարիք կամ կարիքի բավարարում, իդեալը հեռու է»,- ասաց ֆինանսների փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- 2017 թվականին Հայաստանը ԵՄ-ից կստանա 4.3 մլրդ դրամի վարկային միջոցներ
- Արտաքին դիվանագիտության բյուջեով Հայաստանը չի կարող մրցակցել Ադրբեջանի հետ. Շ.Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան