Բրեքսիթը չի կայանա առանց բրիտանական պառլամենտի որոշման
Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրավունք ունի սկսել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացը միայն ազգային պառլամենտի կողմից համապատասխան որոշումն ընդունելուց հետո: Այս մաիսն «Deutsche Welle»-ի փոխանցմամբ այսօր՝ նոյեմբերի 3-ին, համապատասխան վճիռ է ընդունել երկրի Բարձրագույն դատարանը:
Դատավորները մերժել են կառավարության փաստարկներն այն մասին, թե պառլամենտի համաձայնությունն այս հարցում անհրաժեշտ չէ, և կարելի է հիմնվել միայն հանրաքվեի արդյունքների վրա:
Դատարանի որոշումը կարող է խափանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պլանները, ով պատրաստվում էր սկսել ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ բանակցությունները եկող տարվա մարտին:
Իր հերթին Թերթզա Մեյն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին