Գարետ Բեյլ. «Ռեալին» պատժեցին կենտրոնացումը կորցնելու համար»
«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը խոսել է «Լեգիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպման մասին, որում գրանցվել է 3։3 հաշիվ։
«Իհարկե, մենք դժգոհ ենք արդյունքից, որովհետև վերահսկում էինք խաղը։ Հետո, սակայն, կորցրեցինք կենտրոնացումը։ Համամիտ եմ Զիդանի հետ. եթե նման մակարդակի խաղում սկսում ես պակաս ինտենսիվ խաղալ ու կորցնում ես կենտրոնացումը, մրցակիցը քեզ պատժում է։
Պետք է ավելացնենք պաշտպանությունում։ Սա դաս է մեզ համար, և ես վստահ եմ, որ կարող ենք ավելի լավ խաղալ։ Առանց երկրպագուների խաղը փոքր-ինչ անսովոր էր, սակայն դա արդարացում չէ։ Պետք է լավատեսություն քաղենք, վերլուծենք սխալները, շտկենք դրանք ու շարժվենք առաջ»,- Բեյլի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում