2017 թվականին Հայաստանը ԵՄ-ից կստանա 4.3 մլրդ դրամի վարկային միջոցներ
Հայաստանը 2017 թվականին Եվրոպական Միությունից կստանա 9.1 միլիարդ դրամի պաշտոնական դրամաշնորհ: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Պաշտոնական դրամաշնորհները նախատեսված չեն նպատակային ծրագրերի համար: 2016 թվականին Հայաստանը Եվրոպական Միությունից ստացել է 12.76 միլիարդ դրամի պաշտոնական դրամաշնորհ»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքերով՝ նպատակային ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհների շրջանակներում Հայաստանը հաջորդ տարի ԵՄ-ից կստանա 9.7 միլիարդ դրամի դրամաշնորհ, որն իր մեջ ներառում է ինչպես Եվրահանձնաժողովից, այնպես էլ եվրոպական ծագում ունեցող այլ աղբյուրներից դրամաշնորհներ:
Ինչ վերաբերում է վարկային միջոցներին, ապա, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, 2017թ. ընթացքում Հայաստանը ԵՄ-ից կստանա 4.3 մլրդ դրամի վարկային միջոցներ:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ի հետ այժմ քննարկվող համաձայնագրով երկուստեք մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսվում. Գ. Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան