Ժեզուշը հավատում է «Ռեալի» նկատմամբ «Սպորտինգի» հաղթանակին
Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը չի պատրաստվում թևաթափ լինել Դորտմունդի «Բորուսիայից» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում 0։1 հաշվով կրած պարտության պատճառով։ Նա շեշտել է, որ իր թիմը կպայքարի մրցաշարի 1/8 եզրափակիչ մտնելու համար, քանի դեռ տեսական հնարավորություններ ունի։
«Ուժեղ մրցակիցներ էին խաղում միմյանց դեմ։ «Սպորտինգը» խաղային բարձր մակարդակ դրսևորեց և մի շարք գոլային պահեր ստեղծեց։ Որոշ փոփոխություններ ենք կատարել մեր ռազմավարության մեջ, ինչն արդյունք տվեց, և մեր թիմը թելադրում էր խաղի ընթացքը։ Ափսոս, որ «Սպորտինգը» պարտվեց, մենք արժանի էինք գոնե 1 միավորի։ Հավատում ենք, որ «Սպորտինգը» կարող է հաղթել «Ռեալին»։ Այնպես որ, շարունակում ենք հավատալ հաջորդ փուլ ելքին»,- Ժեզուշի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
4-րդ տուրից հետո «Սպորտինգը» վաստակել է 3 միավոր։ Առաջին տեղում ընթացող «Բորուսիան» իր ակտիվում 10 միավոր ունի, իսկ Մադրիդի «Ռեալը»՝ 8։
Ավելացնենք, որ «Արքայական թիմի» հետ պորտուգալացիները կխաղան նոյեմբերի 22-ին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում