Կլաուդիո Ռանյերի. «Կոպենհագենի» հետ խաղում ոչ-ոքին ընդունելի արդյունք է»
«Լեստերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին «Կոպենհագենի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքիից հետո շեշտել է, որ գոհ է արդյունքից։
«Ես երջանիկ եմ,- Ռանյերիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Առաջին 20 րոպեի ընթացքում վատ գործեցինք, իսկ երկրորդ խաղակեսում թիմը լավ խաղաց։ Շմեյխելը գերազանց դարպասապահ է։ Մենք շատ ուրախ ենք։ Ընդհանուր առմամբ, հենց այսպիսի խաղ էի ակնկալում։ Ուզում էինք ավելի շատ հակագրոհել։ Գոլ խփելու համար պահեր ունեինք, սակայն ոչ-ոքին նույնպես ընդունելի արդյունք է։ Սա մեր առաջին Չեմպիոնների լիգան է, ուստի անհրաժեշտ է շատ ուշադիր լինել»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում