Մոուրինյոն տուգանվել է և որակազրկվել 1 խաղով
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատժվել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից։
«Բարնլիի» հետ խաղում, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, Մոուրինյոն քանիցս վիրավորել է մրցավար Մարկ Կլատենբուրգին։ Ոչ համարժեք պահվածքի համար պորտուգալացի մասնագետն ստիպված կլինի իր թիմի հաջորդ խաղին հետևել տրիբունայից։ Բացի այդ, Մոուրինյոն նաև տուգանք կվճարի։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
«Մոուրինյոն խաղի մրցավարի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար որակազրկվել է 1 խաղով,- նշված է ԱՖԱ-ի հայտարարության մեջ։- Բացի այդ, նա նաև նման դեպքերի համար սովորական տուգանք կվճարի՝ 8 հազար ֆունտ ստեռլինգ»։
Այսպիսով՝ Ժոզեն «Սուոնսիի» հետ արտագնա խաղում չի կարողանա նստել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական նստարանին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում