Վալդանո. «Ռեալը» հատուցեց 4-2-4 սխեմայի համար»
Մադրիդյան «Ռեալի» գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն ամփոփել է լեհական «Լեգիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպման արդյունքները։ «Ռեալը» հանդիպման ընթացքում հաղթում էր 2։0 հաշվով, սակայն հետո լեհական թիմին հաջողվեց ոչ միայն վերականգնել հաշվի հավասարակշռությունը, այլև առաջ անցնել հաշվի մեջ։ «Ռեալը» միայն խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից։ Գրանցվեց 3։3 հաշիվ։
«Զիդանը խաղադաշտում տեսավ այն, ինչն իրեն դուր չի գալիս։ Նա այդ մասին հաստատ ասել է հանդերձարանում։ «Ռեալը» գերազանց սկսեց հարձակման գծում և հաշվի մեջ առաջ անցավ, սակայն դա թուլացրեց թիմին։ Մադրիդյան թիմը հատուցեց իր գերհարձակողական՝ 4-2-4 սխեմայի ու այն բանի համար, որ դադարեցրեց ճնշումը մրցակցի վրա։
Հարկ է նշել նաև, որ «Լեգիան» շատ ավելի լավ արձագանքեց խաղադաշտում կատարվածին, քան «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Լեհերը միշտ շատ հզոր են անցկացնում վերջին րոպեները։ Այսօր նրանք կարող էին նաև հաղթել»,- Վալդանոյի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում