Միջազգային հարթակի վրա «ՌեԱնիմնիա»-ն ավելի մեծ ճանաչում ունի, քան Հայաստանում. Քասունի
«Հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր թիմը այս բարդ պայմաններում փառատոնը տարավ մինչև մինչև վերջ»,-այսօր «ՌեԱնիմանիա» 8-րդ Երևանի անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսում ասաց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:
Քասունին հատկանշական համարեց փառատոնի պատվավոր հյուր, ԱՄՆ-ի ամենահայտնի անիմատորներից մեկի` Բիլ Փլիմփթոնի անցկացրած վարպետության դասը, որը 200-ից ավելի մասնակից է ունեցել. «Փառատոնի ողջ ժամանակահատվածում տեղի ունեցած վարպետության դասընթացներին մասնակցել է շուրջ 400 մարդ: Իսկ վարպետության դասերի հետ կապված մեր հիմնական նպատակն այն է, որ զարգացնենք պատկերապատման արվեստը»:
Քասունին նաև տեղեկացրեց, որ փառատոնի շրջանականերում Հայաստանի և Լեհաստանի ազգային կինոակադեմիաների միջև համագործակցության պայմանագիր կստորագրվի և ուսանողներ փոխանակելու ծրագիր կմշակվի:
«Ուրախ ենք նաև, որ շարունակվում են կրթաթոշակի ծրագիրը, ինչը առնվազն 5-6 տարի դեռ կշարունակվի: Պետք այդ տարիների ընթացքում հասցնենք հայաստանում ստեղծել նաև անիմացիայի ֆակուլտետ, ինչը մեծ պատասխանատվություն է և միայն ինձնից կախված չէ, նաև պետական ծրագիր է պետք դրա համար: Իմ երազանքն է, որ ֆակուլտետն իր աշխատանքը 2017 –ից սկսի, և պարտադիր չէ, որ իմ կողմից, ով էլ լինի և սկսի այդ աշխատանքները, ես միայն ուրախ կլինեմ և կողջունեմ»,-ասաց փառատոնի տնօրենը:
Քասունու խոսքով՝ փառատոնի ընթացքում ժյուրիի անդամներն էլ հաջողությամբ կատարեցին իրենց գործը՝ ճիշտ որոշումներ կայացնելով և ճիշտ ֆիլմեր ընտրելով:
Ինչ վերաբերում է դրսից ժամանած անիմացիայի մասնագետների գնահատականներին՝ նա ասաց. « Բիլ Փլիմփթոնը չէր սպասում փառատոնի այսպիսի ընդգրկուն ծրագրի, տպավորությունը շատ մեծ է եղել, նա խոստացել է, որ իր անձնական բլոգում գրել է փառատոնի մասին: Երևի միջազգային հարթակի վրա «ՌեԱնիմնիա»-ն ավելի մեծ ճանաչում ունի, քան Հայաստանում, ես սա ոչ թե հասարակության, այլ պետական այրերի մակարդակով, որոնց աջակցության կարիքն ունի փառատոնը»:
Հարակից հրապարակումներ`
- «ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին
- «ՌեԱնիմանիա»-ն նպաստել է Հայաստանում անիմացիայի զարգացմանը. Վրեժ Քասունի
- Բիլ Փլիմփթոնը տեղեկացել է, որ Արարատ լեռան վրա իջել է Նոյան տապանը և խորհուրդ է տալիս հայերին այդ հատվածում զարգացնել զբոսաշրջությունը
- «ՌեԱնիմանիայի» շրջանակներում 2 կրթաթոշակ է սահմանվել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար