«Քեսաբում զոհված հայորդու այրին օգնության կարիք ունի». «Արևելք»
«Ես երկու զավակ ունեմ, ամուսինս նահատակովել է Քեսաբում, ու հիմա մենք շատ դժվար պայմանների մեջ ենք ապրում»,-«Արևելք»-ի հետ զրույցում ասել է Սաթիկ Հովհաննիսյանը:
Նա երեք տարի է աշխատանք է փնտրում, բայց մինչև հիմա միչև հիմա չի կարողացել գործ գտնել: Ներկայումս Քեսաբում ապրող Սաթիկը պատմել է. «Հոգնած եմ ֆիզիկապես, հոգեպես և բարոյապես: Միակ մտահոգությունս երկու որբացած աղջիկներս են: Ուզում եմ ամեն գնով տեր կանգնել նրանց, բայց առանձին եմ և անտեր: Պատմելիք շատ ունեմ, ծանր վիճակի մեջ եմ և հույս ունեմ, որ կգտնվեն մարդիկ, որ մեզ օգնության ձեռք կմեկնեն»:
Սաթիկը նաև ասել է, որ հույսը չի կորցրել և լավատես է, որ անպայման իրենով և իր երկու զավակներով հետաքրքրվողներ կլինեն և օգնողներ կհայտնվեն:
Աղբյուրը գրում է, որ նախքան Սաթիկին գրությունը ստանալը, Միացեալ Նահանգներում ապրող ևս մեկ հայուհուց այս թեմայով նամակ է ստացել. «Մեր հայրենակիցը, որ խնդրեց իր անունը չհրապարակել, ասել է. «Սաթիկը շատ վատ վիճակի մեջ է գտնվում, առողջական լուրջ խնդիրներ ունի և նոյնիսկ դեղ առնելու միջոցներ չունի: Ձեզնից շատ ենք խնդրում, որ նրա մասին հրապարակեք, որպեսզի մարդիկ իմանան և օգնության ձեռք մեկնեն»:
Հալեպից ԱՄՆ մեկնած հայուհին նաև ասել է, որ Սաթիկ դիմել է Քեսաբի տարբեր մարմիններին, բայց ոչ ոք չի ընդառաջել նրա խնդրանքներին»:
«Արևելք»-ը հիշեցնում է. «Սաթիկ Շանթ Հովհաննիսյանի կինն է, ով զոհվել էր Քեսաբի դեպքերի նախօրեին, և զինյալները նրա մարմինը ամփոփել էին տան շրջափակի մեջ: Տխուր դեպքերից հետո, երբ Սաթիկ վերադարձել էր Քեսաբ, նրա ներկայութեամբ հայտնաբերվել էր հանգուցյալի մարմինը, ու ապա թաղման կարգի արժանանալուց հետո հողին հանձնվել գյուղի գերեզմանատանը: Այդ դեպքերից հետո Սաթիկ հոգեկան մեծ ցնցումներ է ունեցել և մատնված է եղել բավական դժվարին և անմխիթար վիճակի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին