Մելքումյանը հետապնդում է առաջատարներին
Գերմանիայում շարունակվում է շախմատի Բավարիայի բաց առաջնությունը: Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարի 5-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Ազարովի հետ և այժմ իր ակտիվում գրանցած 4.5 միավորով մրցաշարի երկու առաջատարներից` Ալեքսանդր Գրաֆից և Նարայանան Գոպալից հետ է մնում կես միավորով:
Հիշեցնենք, որ Բավարիայի բաց առաջնությանն այս տարի մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ, այդ թվում` 28 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում