Վարչապետը չի կարողանում իր օգնականների հետ ոչ հանդիպել, ոչ խոսել
Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարեց. «Ձեր կայքերը նորից ռևիզիա արեք, թեժ գծերը աշխատացրեք, պատասխանատուներին կոնկրետ նշեք, որովհետև իմ օգնականներն ու խորհրդականներն այս մի քանի օրվա մեջ բացի զանգերի պատասխանելուց ու հանդիպելուց ոչ մի բան չեն կարողանում անել: Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել, ես ոչ կարողանում եմ հանձնարարություն տալ, ոչ իրենց հետ հանդիպել, ոչ խոսել»:
Վարչապետի խոսքով, մի քանի օրվա ընթացքում իր օգնականներն ու խորհրդականները ստացել են 2 156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն, ունեցել են 100-ից ավելի հանդիպումներ: Օգնականներից մեկն էլ թվային տվյալներ չի ներկայացրել, այսինքն` այս թվերն ավելի մեծ են:
«Եթե դուք ձեր դաշտում բեռը չվերցնեք, ամբողջը տեղափոխվելու է այստեղ: Դա արդյունավետ չէ, դա մեկ, և միևնույն է, այդ հարցադրումնեը՝ ըստ ոլորտների գալու են դեպի ձեզ»,-ասաց կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը սպորտի նախարարի քայլերը դեռ չի նկատում
- Վարչապետը հանձնարարեց ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծ պատրաստել
- Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը պետական կառույցների կառավարմանը հանձնելու վերաբերյալ