Սպորտ 09:32 04/11/2016 Հայաստան

Արթուր Պետրոսյան. «Խնդիրը յուրաքանչյուր խաղում հաղթանակի ձգտելն է»

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին՝ խոսելով ակումբներում և հավաքականում իր կարիերայի, մարզչական գործունեության և Հայաստանի ազգային հավաքականում ծրագրերի մասին:

Ակումբային կարիերան

- Անկախությունից հետո հենց առաջին մրցաշրջանում «Շիրակի»կազմում դարձաք Հայաստանի չեմպիոն: Ի՞նչպիսի զգացողություններ է ունենում 21-ամյա ֆուտբոլիստը, երբ հասնում է այդպիսի բարձունքի:
- Մեծ հպարտություն և անսահման ուրախություն: Կարծում եմ, որ ֆուտբոլիստը, ով նորանկախ Հայաստանի առաջին իսկ առաջնությունում չեմպիոն է դառնում, չի կարող այլ բան զգալ:

- Երկու անգամ ճանաչվել եք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (1996, 2000 թթ.): Ըստ Ձեզ՝ ո՞ր մրցաշրջանն էր առավել հաջող:
- Չեմ կարող առանձնացնել, քանի որ երկուսն էլ շատ հաջող էին: Ճիշտ է՝ ակումբային մակարդակով չհաջողվեց չեմպիոն դառնալ, բայց փոխարենը հավաքականում խաղս այդ երկու մրցաշրջանում բավական հաջող ստացվեց:

- Չլինելով մաքուր հարձակվող՝ բավական շատ գոլեր էիք խփում և 1997 թվականին դարձաք առաջնության լավագույն ռմբարկու: Ինչի՞ հաշվին էր դա հաջողվում: 
- Այդ տարիներին թիմում այնպիսի ֆուտբոլիստներ էին հավաքված, որ, կարելի է ասել, իրար հասկանում էինք կես խոսքից: «Շիրակը» թիմային հասուն ֆուտբոլ էր ցուցադրում, և խաղընկերներս ինձ շատ էին օգնում գոլ խփելու հարցում: Բացի այդ, մարզիչները երբեք չէին սահմանափակում ինձ խաղադաշտում՝ թույլատրելով դրսևորել խաղային որակներս:

- Ի՞նչն է ամենաշատը տպավորվել «Շիրակում» հանդես գալու տարիներից:
- Այն ընթացքում, որ հանդես էի գալիս «Շիրակում», թիմում միայն գյումրեցիներ էին խաղում: Տպավորվել է այն, թե որքան համախմբված թիմ ունեինք՝ մեկ ընտանիքի պես: Եվրագավաթներին մասնակցությունն եմ հիշում, չնայած իմ բախտն այնքան էլ չբերեց եվրագավաթներին մասնակցելու առումով. մի դեպքում վնասվածք ունեի, մյուս դեպքում՝ լեհական «Զագլեմբեի» դեմ արտագնա խաղում կարողացանք ոչ-ոքի ավարտել հանդիպումը, լավ շանսեր ունեինք, սակայն մեր հարկի տակ պարտվեցինք 0:1 հաշվով և դուրս մնացինք հետագա պայքարից: Իսկ զույգի հաղթողը հանդիպելու էր իտալական «Միլանի» հետ, որի դեմ խաղալը, իհարկե, երազանքի պես մի բան էր մեզ համար, բայց, ցավոք, չստացվեց:

- Ինչո՞ւ չստացվեց ամրապնդվել Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվում» և իսրայելական «Մաքքաբիում»:
- Ինձ որոշակի ժամանակ էր պետք՝ հասկանալու, թե ինչու չստացվեց: Հետ հայացք գցելով՝ կարող եմ ասել, որ, հավանաբար, պետք է ավելի ագրեսիվ, ավելի նպատակմղված խաղայի, ավելի քրտնաջան աշխատեի: Հայաստանի առաջնությունում կարելի էր հաջող խաղալ նաև առանց շատ մեծ ջանքեր գործադրելու, իսկ այնտեղ լրիվ այլ մակարդակ էր: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ այն հաջողությունների հիմքում, որ հետագայում ունեցա Շվեյցարիայում, ընկած էր հենց իմ՝ Ռուսաստանում և Իսրայելում անցկացրած ժամանակահատվածի ընթացքում վաստակած փորձը:

- Ինչպե՞ս առաջացավ շվեյցարական «Յանգ Բոյզի» տարբերակը:
- Հարություն Վարդանյանն արդեն խաղում էր այնտեղ: Ակումբի մարզական տնօրենը մի քանի անգամ հեռուստացույցով տեսել էր խաղս Հայաստանի հավաքականի կազմում և Հարությունից հետաքրքրվել իմ մասին: Իմանալով, որ խաղում եմ Հայաստանի առաջնությունում, նրանք կապվեցին Գյումրիի«Շիրակի»հետ: Կողմերը եկան համաձայնության, և ես տեղափոխվեցի Շվեյցարիա: 

- «Ցյուրիխի» կազմում կարողացաք նվաճել ինչպես չեմպիոնությունը, այնպես էլ գավաթը: Երբ չեմպիոն ես դառնում նաև հայրենիքից դուրս, զգացողությունները նո՞ւյնն են:
- Գավաթը նվաճելը, անկասկած, մեծ հաջողություն էր, և ես ինձ լիարժեք կերպով համարում եմ Շվեյցարիայի գավաթակիր, որովհետև մասնակցել եմ խաղերի մեծ մասին, իսկ ինչ վերաբերում է առաջնությանը և չեմպիոնական կոչմանը, չնայած ես հայտավորված էի որպես ֆուտբոլիստ, բայց վնասվածքի պատճառով ոչ մի խաղի չեմ մասնակցել այդ մրցաշրջանում, ուստի չեմ կարող նույնիսկ համեմատել այդ զգացողությունները «Շիրակի» կազմում իմ չեմպիոնությունների ժամանակ ունեցած զգացումների հետ: Անհամեստություն չեմ անի և կասեմ, որ, չնայած պատմության մեջ մտել եմ որպես Շվեյցարիայի չեմպիոն, չեմ մասնակցել ոչ մի խաղի:

- Ակումբային ֆուտբոլում Ձեր ունեցած ամենահիշարժան խաղը:
- Հիշարժան խաղեր շատ-շատ են եղել, բայց կարող եմ առանձնացնել մի հանդիպում: Այդպիսի խաղի ոչ դրանից առաջ, ոչ հետո չեմ մասնակցել: Շվեյցարիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ցյուրիխը» մրցում էր «Գրասհոպերսի» հետ: Գիտեք, որ այդ խաղը համարվում է Ցյուրիխի դերբի և անցնում է շատ լարված պայքարում: Մինչև 82-րդ րոպեն հաղթում էինք 5:2 հաշվով: Հիմնական ժամանակն ավարտվեց 5:5 հաշվով, իսկ ավելացված ժամանակում գոլ ընդունեցինք և պարտվեցինք 5:6 հաշվով: Չնայած շատ ցավալի պարտություն էր, բայց հիշողությանս մեջ տպավորվել է հենց այդ խաղը:

Կարիերան հավաքականում

- Շատ երիտասարդ էիք, երբ նշեցիք նորամուտը Հայաստանի ազգային  հավաքականում: Ի՞նչ եք հիշում Մոլդովայի հավաքականի դեմ խաղից:
- Շատ լավ եմ հիշում այդ խաղը: Եթե չեմ սխալվում, հանդիպման ավարտին մնացել էր մոտ 25 րոպե, երբ փոխարինեցի Արամայիս Տոնոյանին: Այդ պահին  հպարտության և ուրախության մեծագույն զգացողություն ունեի: Հավաքականում հանդես գալը, իրոք, աննկարագրելի է:

- Այդ տարիներին հավաքականում խաղում էին ավելի փորձառու ֆուտբոլիստներ: Ինչպե՞ս էր իրեն զգում գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստն այդպիսի հայտնի ֆուտբոլիստների միջավայրում:
- Թիմում այնպիսի մթնոլորտ էր, որ ես ինձ միշտ հարմարավետ եմ զգացել: Բոլորս մեկ ընտանիքի պես էինք, ոչ ոք չէր նայում մեր ակումբային պատկանելությանը, իսկ փորձառուներն էլ ավելի շատ օգնում էին խորհուրդներով թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս:

- Հավաքականի կազմում Ձեր առաջին գոլը խփեցիք Դանիայի ընտրանու դեմ խաղում՝ գրավելով Եվրոպայի գործող չեմպիոն, այդ տարիների լավագույն դարպասապահներից Պետեր Շմեյխելի դարպասը: Ինչի՞ հետ ընդհանրապես կարելի է համեմատել այդպիսի խաղում գոլ խփելու բերկրանքը:
- Իրոք, այնպիսի պահ էր, որ չես կարող համեմատել ուրիշ ոչ մի բանի հետ: Չնայած պարտվեցինք, բայց ինչ-որ տեղ հպարտության զգացում կար: Նախ՝ գոլս բավական գեղեցիկ ստացվեց, երկրորդ՝ ամեն օր չէ, որ գոլ ես խփում այնպիսի դարպասապահի, ինչպիսին Շմեյխելն է, որն այդ ժամանակ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն էր:

- Հավաքականի կազմում հետագայում դարձաք ևս 10 գոլի հեղինակ և երկար ժամանակ համարվում էիք թիմի գլխավոր ռմբարկուն: Ո՞ր գոլերն են ամենագեղեցիկը և ամենակարևորը հավաքականի կազմում:
- Այնպես է ստացվել, որ հավաքականում խփածս գոլերը հիմնականում գեղեցիկ էին: Նույն Դանիայի թիմին խփածս գոլը շատ գեղեցիկ էր, Ուկրաինայի հավաքականին արտագնա խաղում (1997 թ.) և Երևանում (2000 թ.), «Բոկա Խունիորսին» խփածս գեղեցիկ էին, իսկ ամենակարևորը Հյուսիսային Իռլանդիայի դարպասը խփած գնդակն էր: Այն կարևոր էր, որովհետև կարողացա գրավել մրցակցի դարպասը հանդիպման վերջին րոպեներին, բացի այդ, դրանից առաջ հավաքականը մոտ 3.5 տարի չէր հաղթել պաշտոնական խաղերում: Հենց այդ պատճառով մեր ուրախությանը չափ չկար: Այդ գոլը միաժամանակ նաև գեղեցիկ գոլերի շարքում է:

- Ձեր խաղացած ժամանակահատվածում ո՞րն էր Հայաստանի հավաքականի ամենահաջող խաղը:
- Կարող եմ առանձնացնել Ալբանիայի հավաքականի հետ հանդիպումը (1997 թ.), չնայած անձամբ ինձ համար այդ խաղն այնքան էլ հաջող չստացվեց, որովհետև փոխարինվեցի արդեն 39-րդ րոպեին: Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ հաղթական հանդիպումները (2003 թ.) նույնպես հաջողված էին, Իսպանիայի ազգային թիմի դեմ արտագնա խաղի առաջին 70 րոպեները (ծիծաղում է), որում չիրացրեցի 100 տոկոսանոց գոլային պահը:

- Մինչ օրս շատերը վիճում են, թե հավաքականում ո՞ր դիրքում էր խաղում Արթուր Պետրոսյանը՝ կենտրոնական կիսապաշտպա՞ն, եզրային կիսապաշտպա՞ն, ենթահարձակվո՞ղ, թե՞ հարձակվող: Եվ արդյոք որևէ մարզիչ կարո՞ղ էր Արթուր Պետրոսյանի խաղային որակների տեր ֆուտբոլիստին տեղավորել կոնկրետ սխեմայի մեջ:
- Շատ հետաքրքիր հարց է: Կարող եմ ասել, որ բացի մաքուր հարձակվողից, բոլոր դիրքերում էլ խաղացել եմ: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ սխեմայի մեջ տեղավորվելուն, իհարկե, երբ խաղում էի ենթահարձակվողի դիրքում, ավելի մեծ ազատություն ունեի, բայց երբ խաղում էի եզրից, օգնում էի նաև պաշտպաններին, նույնը՝ կենտրոնական կիսապաշտպան խաղալու ժամանակ: Բոլոր մարզիչներն էլ կարողանում էին կոնկրետ խաղի համար ճիշտ որոշում կայացնել, թե ես որ դիրքում պետք է խաղամ: 

- Ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում հետ և ում դեմ խաղացել եք հավաքականում Ձեր կարիերայի ընթացքում:
- Չեմ ուզում առանձնացնել խաղընկերներիցս որևէ մեկին, որպեսզի որևէ մեկին չնեղացնեմ, չնայած որ ունեցել եմ մեկը մյուսից տաղանդավոր խաղընկերներ: Իսկ նրանցից, ում դեմ խաղացել եմ, կառանձնացնեմ Ռաուլին, ով իմ սիրած ֆուտբոլիստներից մեկն էր այդ ժամանակ և ում դեմ, իրոք, շատ դժվար էր խաղալ։ Իհարկե, կառանձնացնեմ նաև Մարադոնային, ով, ընդհանրապես, իմ ֆուտբոլային կուռքն էր: Չնայած երբ հանդիպեցինք, նա արդեն բավական տարեց խաղացող էր, բայց, միևնույն է, միանգամայն այլ մակարդակ ուներ:

Մարզչական կարիերան

- 2006 թ. ավարտելով ֆուտբոլային կարիերան՝ միանգամից անցաք մարզչական աշխատանքի: Որքանո՞վ հեշտ կատարվեց ֆուտբոլիստ-մարզիչ անցումը:
- Ճիշտն ասած՝ այնքան էլ հեշտ չստացվեց, որովհետև երբ նոր ես ավարտում կարիերան, դեռ դժվար ես համակերպվում, անընդհատ ուզում ես դուրս գալ խաղադաշտ, բայց իմ պարագայում ինձ մի փոքր օգնեց այն հանգամանքը, որ ես կարիերայիս վերջին տարում վնասվածք ունեի և արդեն զուգահեռաբար մինչև 21 տարեկանների թիմում օգնում էի գլխավոր մարզչին: Ուստի իմ դեպքում անցումը ֆուտբոլիստից մարզչի համեմատաբար սահուն ստացվեց:

- Այս ընթացքում հասցրել եք մարզել «Ցյուրիխի» տարբեր տարիքային թիմերը: Որո՞նք էին հայ մարզչի համար շվեյցարացի երեխաների հետ աշխատելու հիմնական դժվարությունները:
- Կարող եմ ասել, որ ոչ մի դժվարություն չի եղել: Արդեն տևական ժամանակ հանդես էի գալիս Շվեյցարիայում, ծանոթ էի լեզվին և տեղական նրբություններին, բացի այդ, քանի որ երկար ժամանակ ակումբում էի, երեխաներն ինձ վերաբերվում էին ինչպես կուռքի և մեծ հարգանք էին տածում իմ հանդեպ:

- 2011 թ.  «Ցյուրիխի» մինչև 18 տարեկանների թիմի հետ դարձաք Շվեյցարիայի չեմպիոն: Այդ ֆուտբոլիստների մեջ կա՞ն այնպիսիք, ովքեր հասել են գլխավոր թիմի մակարդակի: 
- Այո, կարող եմ նշել Սեդրիկ Բրյուներին և Արմին Ալեսևիչին, ովքեր համարվում են «Ցյուրիխի» հիմնական կազմի ֆուտբոլիստներ: Կնշեմ նաև Ֆրանչեսկո Ռոդրիգեսին, ով Շվեյցարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռիկարդո Ռոդրիգեսի կրտսեր եղբայրն է: Ֆրանչեսկոն տեղափոխվեց «Վոլֆսբուրգ», այնուհետև վարձավճարով՝ «Արմինիա», իսկ հիմա խաղում է շվեյցարական «Լյուցեռնում»:

- Լավագույն ֆուտբոլիստը, ում մարզել եք:
- Քանի որ նոր եմ ստանձնել հավաքականի գլխավոր մարզչի ղեկը, նշեմ միայն նրանց, ում մարզել եմ ակումբային մակարդակով: Կառանձնացնեմ երկու ֆուտբոլիստի՝ Ադմիր Մեհմեդիին՝ Լևերկուզենի «Բայերից» և Յոսիպ Դրմիչին՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայից»:

- Բոլորովին վերջերս ստացաք Մարզչական ՊՐՈ արտոնագիր: Ի՞նչ տվեցին Ձեզ դասընթացները նոր գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից:
- Դա մեծ փորձ էր, եղանք այնպիսի ակումբներում, ինչպիսին են «Բորուսիան» և «Մոնպելյեն», շփվեցինք Թոմաս Տուխելի հետ: Թե տեսական, թե գործնական առումով դասընթացները շատ օգտակար էին ինձ համար:

Արթուր Պետրոսյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

- Ստանձնում եք հավաքականի գլխավոր մարզչի ղեկն աշխարհի 2018 թ. առաջնության  մեկնարկում հավաքականի 3 պարտությունից հետո: Ի՞նչ խնդիրներ եք դնելու ինքներդ Ձեր առջև:
- Իհարկե, 3 պարտությունից հետո բավական ծանր իրավիճակում ենք, առաջին հերթին՝ հոգեբանական առումով: Մենք պետք է տղաներին դուրս բերենք այս վիճակից: Թող պարզունակ չհնչի, բայց մյուս խնդիրը յուրաքանչյուր խաղում հաղթանակի ձգտելն է: Որքանով կստացվի, չեմ կարող ասել, բայց փորձել պարտավոր ենք:

- Հավատո՞ւմ եք, որ դեռ հնարավոր է նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, թեարդեն սկսելու եք պատրաստել հավաքականը հաջորդ շրջափուլի համար:
- Իմ կարծիքով՝ մեզ համար շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով մեկնարկը, բայց, նորից եմ կրկնում, պարտավոր ենք յուրաքանչյուր խաղում ասպարեզ դուրս գալ հաղթելու համար: Ինձ համար հեշտ կլիներ ասել, որ թիմին կպատրաստեմ հաջորդ շրջափուլի համար, և եթե սա լիներ ակումբ, հավանաբար այդպես էլ կլիներ, բայց սա հավաքական է, որից միշտ պահանջում են արդյունք, ուստի մենք պարտավոր ենք միշտ խաղալ հաղթանակի համար:

- Կիսո՞ւմ եք մասնագետներից շատերի այն կարծիքը, որ ազգային և տարբեր տարիքային հավաքականները պետք է հանդես գան տակտիկական նույն դասավորությամբ, որպեսզի ֆուտբոլիստների համար հեշտ լինի ավելի բարձր տարիքային հավաքական տեղափոխվելիս:
- Կարծում եմ՝ մինչև 19 տարեկանների հավաքականի մակարդակը կարելի է կիրառել այդ փիլիսոփայությունը, իսկ մինչև 21 տարեկանների հավաքականում և ազգային հավաքականում պետք է մարտավարությունն ընտրել՝ կախված մրցակցի ուժից և խաղաոճից, ինչպես նաև ձեռքի տակ եղած խաղացողների հնարավորություններից: Դա իմ կարծիքն է, որի հետ շատերը կարող են և չհամաձայնվել:

- Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը՝ որոշել խաղային սխեմա և խաղացողներին տեղավորել դրա՞ մեջ, թե՞ընտրել տակտիկական դասավորությունը՝ ելնելով ձեռքի տակ եղած խաղացողների հնարավորություններից:
- Բնականաբար, երկրորդ տարբերակը՝ հաշվի առնելով նաև մրցակցի ուժեղ և թույլ կողմերը:

- Այդուհանդերձ, ունե՞ք նախընտրելի սխեմա կամ առնվազն պաշտպանությունում հստակ դիրքորոշում՝ խաղալ 4 կամ 5 պաշտպանով:
- Ես նախընտրում եմ խաղալ 4 պաշտպանով, դա իմ խաղային մարտավարությունն է, բայց եթե անհրաժեշտություն առաջանա՝ կապված հակառակորդի նախընտրած մարտավարության հետ, կարող ենք խաղալ և 5 պաշտպանով:

- Բնականաբար, հետևել եք Հայաստանի առաջնությանը: Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից, և կա՞ն, արդյոք ,ֆուտբոլիստներ, ովքեր մինչ օրս չէին հրավիրվում, բայց կարող են համալրել մեր ազգային հավաքականը:
- Իհարկե, հետևել եմ: Հաստատ լինելու են ֆուտբոլիստներ, ովքեր նախկինում չեն հրավիրվել, բայց հիմա հրավիրվելու են: Չեմ ուզում կրկնվել կամ շատ պարզունակ մտքեր արտահայտել, բայց հավաքականի դռները բաց են լինելու Հայաստանի առաջնությունում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների համար: Այս խաղից առաջ ժամանակը շատ քիչ է, և հիմա չենք կարող կտրուկ փոփոխություններ անել, բայց արդեն մյուս խաղից առաջ մենք կունենանք բավականաչափ ժամանակ: Ես բնակվելու եմ Հայաստանում, հետևելու եմ բոլորին, և ովքեր արժանի լինեն, անպայման հրավիրվելու են հավաքական:

- Իսկ արտերկրում կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ուժեղացնել հավաքականը:
- Այն, ինչ ասացի Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների մասին, վերաբերվում է նաև արտերկրի ֆուտբոլիստներին: Եթե լինի մեկը, ով մեզ կհետաքրքրի և արժանի կլինի, անպայման կմեկնենք, տեղում կնայենք նրա մասնակցությամբ հանդիպումները և կմտածենք հետագա քայլերի մասին:

- Երկար տարիներ աշխատել եք Շվեյցարիայում: Ի՞նչ գնահատական կտաք վերջին տարիներին Հայաստանում կառուցված ֆուտբոլային ենթակառուցվածքներին` համեմատելով Շվեյցարիայի հետ:
- Ես հիացած եմ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքներով և պայմաններով, եղել եմ նաև Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում, «Բանանցի» մարզաբազայում, տեսել եմ Վանաձորի նորաբաց ակադեմիայի լուսանկարները: Կարող եմ ասել, որ տարբերությունն ահռելի է:

Հ.Գ. Արթուր Պետրոսյանի հետ չխոսեցինք իր կարիերայի վրա մեծ հետք թողած, Լոնդոնի «Արսենալ» չկայացած տեղափոխության, ինչպես նաև Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման մասին, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն արդեն անդրադարձել էր այդ թեմաներին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}