Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը հույս հայտնել, որ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել ՀՀ և ԼՂՀ բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը:
Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով նա պարգևատրվել էր օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: