Խոսնակին հայտնի չեն Գագիկ Ծառուկյանի ծրագրերը
«Եթե Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտություն տեսնի, ապա վերադարձից հետո մեկ անգամ ևս կանդրադառնա քաղաքականություն վերադառնալու մասին հարցին, եթե դրա անհրաժեշտությունը տեսնի», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունները, թե Ծառուկյանը քաղաքական, գործարար, հասարակական շրջանակների հետ քննարկումների շարք է սկսում:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը մասնավոր այցով այժմ արտերկրում է և առաջիկա օրերին կվերադառնա Հայաստան:
Նշենք, որ «Ժամանակ»-ն այսօր գրել էր, որ Ծառուկյանը մտադիր է ոչ թե քաղաքականություն վերադառնալ որպես ԲՀԿ առաջնորդ, այլ ծրագրում է դառնալ վերկուսակցական համահայկական մի մարմնի առաջնորդ, որի մաս կարող է կազմել նաև ԲՀԿ-ն։ Վերադարձի շուրջ իր ծրագրերի վերաբերյալ Ծառուկյանը մտադիր է հաջորդ շաբաթ առանձնազրույց ունենալ Սերժ Սարգսյանի հետ։
«Ես Գագիկ Ծառուկյանի ծրագրերի մասին տեղեկատվության չեմ տիրապետում», -հավելեց խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը առաջիկա երկուշաբթի սկսելու է իր վերադարձի շուրջ քննարկումները. «Ժամանակ»
- Գագիկ Ծառուկյանը հնարավոր է համարում իր վերադարձը քաղաքականություն