Դիկ Ադվոկատ. «Ֆեներբախչեն» կարող էր 4-5 գոլ խփել»
«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում 2։1 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ իրենք չեն վախեցել գրոհել։
«Դրսում կամ տանը խաղերը մեծ տարբերություններ են։ Բայց նույնիսկ Մանչեսթերում, որտեղ պարտվեցինք 1։4 հաշվով, առաջին կես ժամում շատ լավ խաղ ցուցադրեցինք, իսկ հետո «ՄՅու»-ն 5 րոպեի ընթացքում երկու 11 մետրանոց իրացրեց։
Գիտեինք, որ մրցակցի եզրային կիսապաշտպանները սիրում են ներխուժել կենտրոն, իսկ դա նշանակում է, որ պետք է կիպ գործեինք պաշտպանությունում՝ բացառելով գծերի միջև կապի խզումը։ Այսօր մենք հարձակվում էինք, սակայն միշտ չէ, որ հաջողակ էինք պաշտպանությունը ճեղքելիս։ Սակայն լավ պաշտպանվեցինք։ Երբ գնդակը մեզ մոտ էր, չէինք վախենում գրոհել։ 2 գոլ խփեցինք, սակայն կարող էինք աչքի ընկնել 4-5 անգամ»,- Ադվոկատի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան