Դա բիզնես չէր, դա փող աշխատելու տեղ էր. Լյովա Խաչատրյան
«Ոչ արագաչափերի թեման, ոչ կարմիր գծերի թեման նոր չէ, վերջին երեք տարում անընդհատ այդ թեման բարձրացվել է, բայց վերջնական իր հանգուցալուծումը չի ստացել»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ հիմա նախագահն արդեն հստակ հանձնարարականներ է տվել և կառավարությունը, Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը զբաղված են արդեն այդ խնդիրներով:
«Մի կողմից ասում են բիզնես դրեք, մյուս կողմից վերցնում եք դա: Սա պետք է լինի հստակ:»,-ասաց Ավետիսյանը:
Հանդիպմանը ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշեց, որ միայն մեծ ցանկության դեպքում դա կարելի է համարել բիզնես. «Դա ուղղակի ռեկետ էր, դա բիզնես չէր, դա փող աշխատելու տեղ էր: Շատ երկրներում էլ կան նման ծառայություններ, բայց դրանից գոյացած գումարը գնում է պետական, ճանապարհային ֆոնդ։ Մեզ մոտ դա չկար՝ ուղղակի մարդկանց գրպանն էր մտնում»:
Նա դրական գնահատական տվեց ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմանն ուղղված փոփոխություններին:
Պատգամավորների դիտարկումները հանձնարարականի մասին առավել մասնրամասն՝ տեսանյությում:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր տուգանում են, բայց երթևեկությունը չեն կանոնակարգում. Էդուարդ Հովհաննիսյան
- Արագաչափերից ու տեսահսկման սարքերից ստացվող գումարներն ամբողջ ծավալով կտնօրինի պետությունը. Ֆինանսների նախարար
- Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը պետական կառույցների կառավարմանը հանձնելու վերաբերյալ
- ՀՀ նախագահ. Արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը կտնօրինի պետությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան