Մատթեուսը Ռոբբենին մեղադրել է եսասիրության մեջ
«Բավարիայի» և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մատթեուսը քննադատաբար է արտահայտվել մյունխենյան թիմի կիսապաշտպան Արյեն Ռոբբենի հասցեին։ Հոլանդացի կիսապաշտպանը ՊՍՎ-ի նկատմամբ 2։1 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ թիմը լավագույն խաղը չի անցկացրել։
«Արյենը չի կարողանում խաղի մեջ մտնել այնպես, ինչպես սպասում էր,- Մատթեուսի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եվ միանգամից խոսեց վատ խաղի մասին։ Դրանում եսասիրություն կա։ Ես շատ լավ տեսա, թե ինչպես է խաղում թիմը։ Պարզապես ՊՍՎ-ի պաշտպանները շատ լավ փակեցին Արյենին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում