Մարկ Գրիգորյան. Ժամանակն է խոսել, թե ինչպես է հայկական կոռուպցիան խժռում Երևանը
«Անծանոթ Երևան» հաղորդաշարի հեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանը Մեդիա կենտրոնում հրավիրած «Ե՞րբ է կարգավորվելու Երևանի կենտրոնի կառուցապատման գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուզան Ալավերդյանին հարցրեց՝ ովքե՞ր են մեղավոր շենքի պայթեցման համար:
«Մենք իրավունք ունենք իմանալու՝ ովքե՞ր են մեղավորները: Սա ընդունեք հռետորական հարց, կամ հայտարարությւան»,-ասաց Գրիգորյանը:
Նրա համոզմամբ՝ Երևանի կենտրոնում փոփոխությունների պատճառն ու առիթը հսկայական կոռուպցիոն դաշտն է:
«Մենք բոլորս մարդ ենք, կարող ենք վախենալ դրա մասին խոսել, խուսափել դրա մասին հրապարակայնորեն խոսել: Ի վերջո այս սենյակում նստածներից միայն ես եմ, որ վերապրել եմ մահափորձից հետո, որը դեռ բացահայտված չէ: Դրա համար ես էլ եմ վախենում խոսել կոռուպցիայի մասին: Բայց եթե մենք բոլորս վախեցած մտնենք մեր բները, կոռուպցիան կշարունակվի: Մենք չգիտենք, չնայած իրավունք ունենք իմանալու, թե քաղաքի կենտրոնի որ հողակտորները, որ շենքերը ում են պատկանում, չգիտենք, թե դրանք ինչպես են սեփականշնորհվել, ինչ գումարներով են սեփականշնորհվել»,-ասաց քննարկման բանախոսը:
Անդրադառնալով օրեր առաջ Երևանի կենտրոնում առաջին տպարանի շենքի պայթեցմանը, Մարկ Գրիգորյանն ասաց, մի քանի աղբյուրներում գրվեց նախկին քաղաքապետերից մեկի անունը՝ որպես սեփականատեր:
«Ինչպե՞ս եղավ, որ նախկին քաղաքապետի սեփականությունը չընդգրկվեց հուշարձանների ցուցակում: Մենք խոսում ենք խնդրի քաղաքական մասի վերաբերյալ, չենք խոսում կոռուպցիայի մասին: Ինձ թվում է՝ ժամանակն է խոսել, թե ինչպես է հայկական կոռուպցիան խժռում Երևանը: Վաղուց էր դրա ժամանակը, արդեն ժամանակն անցել է, բայց ինչ-որ մի պահի պետք է սկսել խոսել դրա մասին»,-ասաց նա:
Գրիգորյանի խոսքով, պետական պահապանության տակ առնված հուշարձանների ցուցակը շենքերը փրկելու տարբերակ չէ, քանի որ կա գերակա շահ բառակապակցությունը, որն ուշադրություն չի դարձնում ցուցակին:
Հարակից հրապարակումներ`
- Ստուգում են տպարանի շենքի պայթեցման օրինականությունը
- «Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է». Վարչապետը՝ տպարանի շենքի պայթեցման ընթացքի բացթողումների հետ կապված
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան