Մոուրինյո. «Մենք կարծես ընկերական խաղ էինք անցկացնում, իսկ «Ֆեներբախչեն»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում իր թիմի՝ 1։2 հաշվով կրած պարտությունը «Ֆեներբախչեից»։
«Մրցակիցն արժանի էր հաղթանակի։ Ֆուտբոլը ոչ միայն խաղացողների կամ թիմերի որակներն են, անհրաժեշտ է նաև ջանքեր գործադրել, խաղալ հնարավորությունների առավելագույնի սահմաններում և ներդնել բոլոր ուժերը։ Թիմը, որը խաղադաշտում երկու րոպե անցկացնելուց հետո գնդակ է բաց թողնում, պատրաստ չէ հոգեբանորեն, կենտրոնացած չէ,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Մրցակիցը դանդաղեցնում էր խաղը, ճնշում գործադրում մրցավարների վրա ու կեղծարարքների դիմում։ Դա մեր մեղքն է։ Բաց թողած երկրորդ գոլից հետո արձագանքեցինք իրավիճակին, և խաղը կարող էր այլ կերպ ավարտվել։ Ի դեպ, մենք ավելիին արժանի չէինք։ Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 90 րոպե խաղալ հնարավորությունների առավելագույնի սահմաններում։
Մեր խնդիրները մեր գլոբալ վերաբերմունքի մեջ են։ «Ֆեներբախչեն» կարծես Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր անցկացնում, իսկ մենք կարծես ամառային ընկերական խաղի էինք մասնակցում։ Հենց այդ պատճառով խաղն այդքան դժվար սկսվեց մեզ համար։ Բացի այդ, մեր եզրային պաշտպանն ստիպված էր խաղալ կենտրոնում։ Մեզ չի հաջողվում թելադրել խաղն ու ուժեղ լինել առանց երկու կենտրոնական պաշտպանի։ Թիմում ստեղծագործող ֆուտբոլիստները բավական շատ էին, սակայն չկարողացանք բավարար թվով գոլեր խփել։
Մենք մյուս թիմերից կախված չենք, քանզի ինքներս կարող ենք ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը։ Մնացած երկու խաղում հաղթանակները կապահովեն ելքը փլեյ-օֆֆ։ Նույնիսկ 4 միավորը կարող է բավարար լինել»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում