Նախարարը արձագանքել է Ռուբեն Հայրապետյանին
«Ես հպարտանում եմ իմ մասնագիտությամբ և որևէ կոմպլեքսներ չունեմ. Աշխատել եմ ստոմատոլոգ նաև Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում երկու տարի, դասավանդել եմ բժշկական համալսարանում և այլն», -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց սպորտ և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ արձագանքելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին:
Երեկ Հայրապետյանը նախարարին խորհուրդ էր տվել զբաղվել «ատամնաբոյժի գործով». «Դա նրա մոտ ավելի լավ է ստացվում: Նա այնքան տեղյակ չէ, որ չգիտի, որ Սպորտի նախարարությունը իրավունք չունի միջամտել ֆուտբոլին: Այդ դեպքում, մեր ֆեդերացիան կպատժվի։ ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ երկրում ֆուտբոլի միակ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիան է»։
Ռոստոմյանն այսօր ասաց, որ Հայրապետյանն իրեն խորհուրդ տվողների ցանկում չէ:
«Կլինի ֆուտբոլ, կլինի այլ մարզաձև, ես չեմ կարող տեսնել խնդիրներ ու որևէ ներգրավվածություն չունենալ: Դա բացառվում է: Ինչ վերաբերում է նրա մյուս հայտարարություններին, ապա ասեմ, որ դա ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի շրջանակներում չէ, այլ Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի համապատասխան է: Իսկ որպես օլիմպիական խարտիայի մասնագետ, ես կարծում եմ, դուք գիտեք, թե որքան գիտելիքներ ունեմ: Երեկվա արձագանքից հետո այն ծրագրերը, որոնք նախատեսել էինք իրականացնել, ավելի կարագացնեմ», -հայտարարեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ի հեճուկս Ռուբեն Հայրապետյանի՞:
«Ի հեճուկս չէ, հօգուտ հայկական ֆուտբոլի», -արձագանքեց Ռոստոմյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան