ՔԿՀ վարչությունը չի առարկել, և Շիրխանյանը կալանավայրից ասուլիս կտա
Նորք Մարաշում վնասազերծված ինված խմբի գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հաջորդ շաբաթ «Երևան-Կենտրոն» կալանավայրից ուղիղ միացմամբ ասուլիս կտա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Մենք ներկայացրել ենք դիմում, և վարչակազմը չի մերժել, որպեսզի այդ գործողությունը կատարվի», -ասաց Ալումյանը՝ տեղեկացնելով, որ Շիրխանյանն ասուլիսում ներկայացնելու է իր անհամաձայնությունը քրեական գործի հետ:
Փաստաբանի ներկայացմամբ, այժմ մնում է լուծվեն տեխնիկական որոշ խնդիրներ, ինչից հետո պարզ կլինի, թե երբ կնշանակվի ասուլիսը:
Դիտարկմանը, թե նախադեպ է կալանավայրից ասուլիս տալը, Ալումյանը արձագանքեց.«Դուք այս գործով շատ բաներ կտեսնեք, որ մինչև հիմա չեն եղել: Նման կանխատեսումներ ունեմ»:
Փաստաբանը, սակայն, չմանրամասնեց՝ ինչեր են սպասվում այս քրեական գործի շրջանակներում:
Վահան Շիրխանյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար:
Ըստ նախաքննական մարմնի, Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի, թիրախում եղել են քաղաքացիներ, իշխանության առանձին ճյուղեր, ու պետական մարմիններ: Այդ գործի շրջանաներում կալանավորվել են 2 տասնյակից ավելի անձինք, այդ թվում նաև` կանայք: Վահան Շիրխանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի և կալանքի տակ գտնվելով նա նույնիսկ վիրահատության է ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանն այժմ պատանդի կարգավիճակում է. Փաստաբան
- Վահան Շիրխանյանի մոտ թոքի կաթված են գրանցել
- Փաստաբան. Շիրխանյանը զինված խմբի հետ այնքանով կապ ունի, որքանով որ փորձել են ներգրավել. «Առավոտ»
- Վահան Շիրխանյանի մասով ԱԱԾ-ն դեռ պարզելու հարցեր ունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին