
Տուգանվում ենք, էն էլ ինչպես ենք տուգանվում. Պատգամավոր
Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը մեքենա վարում է ու այնպես չի լինում, որ խախտում չանի: Այսօրվա ասուլիսում նա ցրեց այն մտայնությունը, որ պատգամավորները խախտումների համար վարչական տուգանքի չեն ենթարկվում. «Տուգանվում ենք, էն էլ ինչպես ենք տուգանվում: Բավականին լուրջ գումարներ ինքս եմ վճարել, որովհետև անկախ ամեն ինչից, այդ պատիժները պետք է ցավեցնեին»:
Անդրադառնալով նախագահի հանձնարականով «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տեղադրած արագաչափերից ու տեսահսկման սարքերից վարչական տուգանքների պետականացմանը, Դավթյանը նկատեց, որ իր կարծիքով սեփականատիրոջ իրավունքները չեն ոտնահարվում:
«Ես չեմ կարծում, որ առանց սեփականատիրոջ հետ բանակցելու ու առանց նրա համաձայնության է կատարվել: Իսկ եթե առանց նրա համաձայնության է կատարվել, բնականաբար կդիմի դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները», -հավելեց Դավթյանը՝ նկատելով, որ որևէ խնդիր չի տեսնում:
Պատգամավորը տեղեկացրեց, որ մեկ անգամ արդեն Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ կատարվել են, որոնց արդյունքում տուգանքների չափերը նվազել են և հավելեց. «Նման փոփոխություններ էլի կլինեն»:
Ընդհանուր առմամբ, Դավթյանի խոսքով, ճանապարհային երթևեկության կանոնները նման սարքերի տեղադրումից հետո «հեղափոխական որակական փոփոխություններ» են կատարվել: Բայց դա, ըստ իշխանական պատգամավորի, դա գոհացնող չէ:
Նրա խոսքով, երբ տուգանքներից ստացվող գումարներն ուղղվեն պետական բյուջե, ավելի թափանցիկ կլինի դաշտը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին