«Ռեալն» ու Խորվաթիայի հավաքականը բախվել են Մոդրիչի պատճառով
«Ռեալի» ու Խորվաթիայի ֆուտբոլային միության միջև տարաձայնություն է առաջացել կիսապաշտպան Լուկա Մոդրիչի պատճառով, ով ներկայումս վերականգնվում է վնասվածքից։ Բանն այն է, որ խորվաթական ընտրանու գլխավոր մարզիչ Անտե Չաչիչը պլանավորում է ֆուտբոլիստին օգտագործել առաջիկա խաղերում, մինչդեռ «Արքայական թիմի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ուզում նրան բաց թողնել հավաքական։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Նոյեմբերի կեսերից մադրիդցիները կարևոր հանդիպումների շարք կանցկացնեն, և Մոդրիչին, ով թիմի առաջատարներից մեկն է, առանցքային դեր է վերապահված այդ խաղերում։ Ակումբում ցանկանում են, որ 31-ամյա ֆուտբոլիստն ապաքինվի մինչև վերջ՝ համոզված լինելով, որ հավաքականի հանդիպումներին մասնակցությունը միայն կարող է խորացնել վնասվածքը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում