Սկյուռիկը ընդհատել է ԱՄՆ նախագահի ընտրությունները
ԱՄՆ Օհայո նահանգում տեղի ունեցած արտահերթ քվեարկության ընթացքում էլեկտրականության կարճ միացում է տեղի ունեցել, որը հրահրել է սկյուռիկը։
«Մենք մնացել էինք առանց էլեկտրականության և ստիպված էինք քվեարկություն կատարել թղթե քվեաթերթիկների վրա», CNN-ի փոխանցմամբ, ասել է Մայամիի ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Մորգանը։
Էլեկտրականությունն անջատված է եղել երկուշաբթի, հոկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 9:15-ից մինչևժամը 5-ը։ Շուրջ 300 ընտրող ստիպված է եղել քվեարկել թղթե քվեաթերթիկներով։