Սվիտոլինա. «Վեսնինայի հետ խաղում նյարդայնացա»
Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան մեկնաբանել է իր հաղթանակը ռուս Ելենա Վեսնինայի հետ Չժուխայում ընթացող WTA-ի «Elite Trophy» մրցաշարի խաղում։ Նա երկու սեթում 6։4, 6։2 հաշվով առավելության է հասել Վեսնինայի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։
«Չէի ասի, որ հեշտ խաղ ստացվեց։ Ինձ շատ բան հաջողվեց կորտում, բայց միևնույն ժամանակ նաև կարգին նյարդայնացա։ Լավ է, որ կարողացա իմ խաղը պարտադրել մրցակցին։ Աշխատում եմ սեթից սեթ, խաղից խաղ ավելացնել։ Կարծում եմ՝ ստացվում է»,- Սվիտոլինայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում