Ահաբեկչությունից մեկ տարի անց կբացվի Փարիզի «Բատակլան» համերգասրահը
Բրիտանացի երգիչ Սթինգը նոյեմբերի 12-ին ելույթ կունենա Փարիզի «Բատակլան» համերգասրահում, որտեղ մեկ տարի առաջ նոյեմբերի 13-ին ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: The Guardian-ին հղում անելով «Լենտա.ռու»-ն գրում է, որ սա հարձակումից հետո առաջին առաջին համերգն է լինելու, որից հետո համերգասրահը կրկին կբացի դռները:
Police խմբի նախկին վոկալիստը իր ելույթը կնվիրի ողբերգության զոհերի հիշատակին: Նրա խոսքով՝ իր առջև երկու խնդիր է դրված. «առաջինը՝ հարգանքի տուրք է նրանց հիշատակին, ովքեր մեկ տարի առաջ զոհվել են ահաբեկչական հարձակման հետևանքով, երկրորդը՝ փառաբանել կյանքն ու երաժշտությունը, ինչը խորհրդանշում է այդ պատմական թատրոնը»:
Համերգի տոմսերի վաճառքը կսկսվի նոյեմբերի 8-ից: Համերգի ամբողջ հասույթը փոխանցվելու է 13 novembre : Fraternité et Vérité և Life For Paris բարեգործական կազմակերպություններին, որոնք աջակցում են ահաբեկչության զոհերի ընտանիքներին:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նոյեմբերի 13-ին Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկիչները կրակ էին բացել «Eagles of Death Metal» ռոք խմբի համերգի հանդիսատեսի ուղղությամբ, որի հետևանքով հարյուրից ավելի մարդ զոհվեց:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհը սգում է Ֆրանսիայի հետ
- Ըստ ՏԱՍՍ-ի` Փարիզում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 127-ի
- Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
- Ահաբեկչությունների շարք Փարիզում