Հայ նկարիչների կտավները՝ Trinity International Auction-ում
ԱՄՆ Օհայո նահանգում կայացած միջազգային Trinity Auctions-ում հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի «Կակաչներ և երիցուկներ» կտավը (1959 թ.) վաճառվել է 67,375 դոլարով: Այս կտավը աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործն եղել: Այս մասին գրում է antiquesandthearts.com կայքը:
Սարյանի մեկ այլ աշխատանք՝ «Աշունը Երևանում» ( 1955 թ.) վաճառվել է 50,200 դոլարով:
Աճուրդում ներկայացվել է նաև Մինաս Ավետիսյանի «Տոթ օր» ( 24,500 դոլար) և Հովհաննես Կալենցի «Ծաղիկներ և միրգ՝ կապույտ սեղանին» (17,150 դոլար) կտավները:
Աճուրդում հիմնականում ներկայացված է եղել ծագումով հրեա, ամերիկացի նկարիչներ աշխատանքներ՝ արված 1925-1950-ականներին: The Steven Wasse հավաքածուում ներառված է 80 աշխատանք, որից 50-ը վաճառվել է այս աճուրդում, մյուս մասը կներկայացվի փետրվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան