Քաղցրաշենցիները գյուղնախարարից հույսերը կտրել են, եկել էին վարչապետին հանդիպելու. «Առավոտ»
«Մի հավ գողացողին բռնում, դատում են, բայց Ավետ Գալստյանը հազար ընտանիքի վիզ ա կոտրել, էդ ո՞վ պիտի պատասխան տա, ուրեմն դուխով տղա ա, ուրեմն մեջքին մարդ կա»,- երեկ այսպես վրդովված ասում էին կառավարության շենքի առաջ հավաքված Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները, որոնք, հույսերը կտրելով գյուղնախարարից, եկել էին վարչապետին հանդիպելու։
«Առավոտ»-ը գրել է, որ քաղցրաշենցիները խաղողը «Վինար» ընկերությունը մթերել է անցյալ տարի, սակայն մինչ օրս մթերած խաղողի դիմաց գյուղացիների մեծ մասին չի վճարել։ Գյուղվարկերի տակ գտնվող քաղցրաշենցիներն արդեն քանի ամիս է՝ չեն կարողանում վարկային պարտավորությունները կատարել և ահը սրտներում սպասում են, երբ է բանկը գրավի տակ վերցրած գյուղացիների ունեցվածքը վաճառքի հանելու։ Բանկից արդեն նախազգուշացումներ եկել են։
Հոկտեմբերի 13-ին գյուղնախարար Իգնատ Առաքելյանը հանդիպել էր «Վինար» ընկերության ղեկավար Ավետ Գալստյանին, և պայմանավորվածության համաձայն՝ մինչև այդ ամսվա վերջ մթերողը պետք է իր պահեստավորած սպիրտը վաճառեր և գյուղացիների գումարները վճարեր, սակայն երեկվա դրությամբ քաղցրաշենցի խաղողագործներին Ավետ Գալստյանը ոչ մի լումա չէր վճարել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին