Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը կրկին արժանացել է մրցանակի
Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է ԱՊՀ երկրների Երիտասարդ կինոյի «Հույս» կինոֆորումը, որին Հայաստանից մասնակցել է երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
«Հույս» կինոֆորումի միջազգային ժյուրիի կողմից ռեժիսորի ֆիլմն արժանացել է «Լավագույն խաղարակային ֆիլմ» մրցանակին: «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներով և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին ու ջերմ ընդունելությանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է լուրը, քանի որ ֆիլմը իր աջակցությամբ է նկարահանված։
«Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր կինոփառատոների` արժանանալով, ավելի քան, 20 մրցանակների:
Հարակից հրապարակումներ`
- Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը միջազգային փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի
- Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց» ֆիլմը՝ Արտեկի և Բարնաուլի փառատոներում
- Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը» ֆիլմը միջազգային կինոփառատոնում արժանացել է դիպլոմի