Կ.Չիլիգարյան. Երևանում խցանումներ առաջանում են հիմնականում կարմիր գծերի պատճառով
«Երևանն այսօր ողողված է տեսախցիկներով, արագաչափ սարքերով և կարմիր գծերով եզերված ավտոկայանատեղիներով: Այդ ամենի նպատակն է, որ խախտումները, վթարները նվազեն, երթևեկությունը կարգավորվի: Սակայն հասարակության մոտ այն կարծիքն է, որ դիտավորյալ է արված՝ ֆինանսական հարցեր լուծելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ արագաչափ սարքերի, տեսախցիկների տեղադրումն ընդունված է ողջ աշխարհում, սակայն Երևանում, հիմնականում խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները, շատ են:
«Սովորաբար ընդունված է տեսախցիկներ տեղադել՝ պարզելու վթարների մեղավորներին, բայց ոչ թե հոծ գիծը տրորելու համար տուգանել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կարմիր գծերին, Կ. Չիլիգարյանի խոսքով, աշխարհում ընդունված է, որպեսզի ավելի լայն մայթերի եզրերին տեղ հատկացվի մեքենաները կայանելու համար, բայց ոչ թե նեղ փողոցի մի հատվածն առաձնացել, ինչի հետևանքով առաջանում են խցանումներ:
«Պետք է ներդրում արվեր և հատուկ տեղեր հատկացվեր կայանատեղիների համար: Այդ դեպքում քաղաքին, վարորդին օգուտ կտային, իսկ այսօր խցանումների հիմնական պատճառը հենց կարմիր գծերն են»,- նշեց նա:
Խոսելով Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականների մասին՝ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման վերաբերյալ, մասնավորապես, որ տուգանքները պետք է գնան պետական բյուջե, Կ. Չիլինգարյանն ասաց, որ ի սկզբանե պետք է այդպես լիներ:
«Իսկ թե կոնկրետ ինչ կտա քաղաքացուն, վարորդին, կտեսնենք»,- նշեց նա՝ հավելելով, որ գոնե այդ գումարով լուսացույցներն այնպիսի տեղերում տեղադրեն, որ վարորդներին տեսանելի լինի:
Ասուլիսին ներկա «Վարորդի ընկեր» կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի խոսքով՝ նախագահի հանձնարարականներից կարելի է ենթադրել, որ պետք է մտցվի ճիշտ և արդյունավետ մենեջմենթ:
Նա նշեց, որ Հայաստանում կարմիր գծերը փող աշխատելու միջոց են, իսկ այլ երկրներում օգտագործվում է քաղաքը լիցքաթափելու համար: Բացի այդ, նրա խոսքով, կարմիր գծերը մինչև քաղաքի ծայրամասերը հասել են, բայց շատ դեպքում կա գծանշումները, բայց նախազգուշացնող վահանակ չկա, կամ հակառակը:
«Շատ հաճախ վարորդը տեսագրություն է պահանջում ընկերությունից, քանի որ մեքենան վասվել է կայանատեղիում: Կամ չեն տրամադրում, կամ տրամադրում են, բայց բան չի երևում»,- հավելաց Ա. Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արագաչափերից ու տեսահսկման սարքերից ստացվող գումարներն ամբողջ ծավալով կտնօրինի պետությունը. Ֆինանսների նախարար
- Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը պետական կառույցների կառավարմանը հանձնելու վերաբերյալ
- ՀՀ նախագահ. Արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը կտնօրինի պետությունը