Վանաձորցի վազորդուհին արժանացել է բրոնզե մեդալի
ԱՄԷ-ի մայրաքաղաք Դուբայում 6-րդ անգամ անցկացվել է կանանց վազքի միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշար: Մասնակիցներն ուժերն են չափել 5 կմ և 10 կմ վազքատարծություններում:
Հայաստանից ստուգատեսին մասնակցելու էին հրավիրվել 2016 թ. օլիմպիական խաղերի կանանց 400 մ արգելավազքի մրցաշարի մասնակից, վանաձորցի Լիլիթ Հարությունյանն ու Արցախը ներկայացնող Ստելլա Թամրազյանը: Սակայն առողջական խնդիրների պատճառով Թամրազյանը չէր մեկնել մրցավայր:
Լիլիթ Հարությունյանը 55 երկրի 662 վազորդուհիների պայքարում 5 կմ մրցատարածությունում իրենից հետ է թողել 52 երկրի 659 վազորդուհիների և 18:09 րոպե ցուցանիշով գրավել է պատվաբեր 3-րդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի:
Այս մրցաձևում հաղթող է ճանաչվել Սերբիայի պատվիրակ Բիլյանա Կվիյանովիչն, իսկ 2-րդ տեղը գրավել է Չեխիայի ներկայացուցիչ Քրիստինա Մակին: