Ովքե՞ր են հավակնում ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Հայտնի են դարձել այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են արժանանալ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Քվեարկությունը տեղի կունենա 2 փուլով: Սկզբում կքվեարկեն բոլոր ՖԻՖԱ-ի անդամ երկրների հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, իսկ 2-րդ մասում` երկրպագուներն ու 200 լրագրողները:
Եզրափակիչ փուլում հայտնված 3 ֆուտբոլիստների անունները կհրապարակվեն դեկտեմբերի 2-ին, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 9-ին:
Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)
Գարեթ Բեյլ («Ռեալ»)
Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս»)
Քևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
Անտուան Գրիզման («Ատլետիկո»)
Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Անդրես Ինիեստա («Բարսելոն»)
Ն’Գոլո Կանտե («Չելսի»)
Տոնի Կրոս («Ռեալ»)
Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
Ռիյադ Մահրեզ («Լեսթեր»)
Լիոնել Մեսսի («Բարսելոն»)
Լուկա Մոդրիչ («Ռեալ»)
Մանուել Նոյեր («Բավարիա»)
Նեյմար («Բարսելոն»)
Մեսուտ Օզիլ («Արսենալ»)
Դիմիտրի Պայետ («Վեսթ Հեմ»)
Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»)
Սերխիո Ռամոս («Ռեալ»)
Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)
Ալեքսիս Սանչես («Արսենալ»)
Լուիս Սուարես («Բարսելոն»)
Ջեյմի Վարդի («Լեստեր»)