Մեսսին արդեն գերազանցե՞լ է Ռոնալդուին
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին արդեն գերազանցել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն՝ հղում կատարելով իսպանական ԶԼՄ-ներին։
Դեռ մի քանի ամիս առաջ գործնականում ոչ ոք չէր կասկածում, որ «Ոսկե գնդակը» բաժին կհասնի հենց Ռոնալդուին։ Պորտուգալացին այս տարի նվաճել է երկու գլխավոր մրցանակը, ինչը նրան անվիճելի ֆավորիտ էր դարձնում։
Այդուհանդերձ, ընթացիկ մրցաշրջանում անհաջող մեկնարկն ազդել է նաև Քրիշտիանու Ռոնալդուի հնարավորությունների վրա։
«Ոսկե գնդակը» կնվաճի Լիոնել Մեսսին, իսկ Ռոնալդուն ստիպված է լինելու բավարարվել ՖԻՖԱ-ի «Տարվա ֆուտբոլիստ» պարգևով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում