Վարչապետը մեծ շքախմբով կմեկնի Սյունիք ու Ղարաբաղ՝ խնդիրներին ծանոթանալու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` շաբաթ օրը վարչապետը կկատարի իր առաջին այցը դեպի Սյունիք, ապաև` Ղարաբաղ, որը Կարեն Կարապետյանի փոքր հայրենիքն է. Ասկերանի Աստղաշեն գյուղում այսօր էլ կա Կարապետյանների 150 տարվա պապենական տունը, ուր ապրում է վերջինիս հայրը։ Ինչպես տեղեկացրին ղարաբաղյան մեր աղբյուրները` «մինչ վարչապետ դառնալն էլ Կարենը գյուղի համար էնքա՜ն գործ արեց` ճամփեքը սարքեց, ջրագիծ քաշեց։ Ամառներն էլ իրենք են ընտանիքներով գալիս՝ գյուղում մնում»:
«Ի դեպ, ղարաբաղյան իսթեբլիշմենթը գտնում է, որ Կարապետյանի այցը Ղարաբաղ ոչ թե աշխատանքային-ճանաչողական է, ինչպես արձանագրված է կառավարության «պրոտոկոլում», այլ` պետական: Նա Սյունիք, ապա Ղարաբաղ է մեկնում մեծ շքախմբով` նախարարների հետ, խնդիրներին ծանոթանալու, լուծումներ գտնելու: Ղարաբաղում լինելու է առաջնագծում, հանդիպելու է Բակո Սահակյանի, Արա Հարությունյանի հետ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա