«Սանիտեք»-ի ղեկավարը կկանգնի դատարանի առաջ
Երևանում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնող «Սանիտեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վահե Փայտյանը կկանգնի դատարանի առաջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ չի ապահովել ՀՀ աշխատանքային օրեսգրքով սահմանված աշխատանքի պաշտպանությանը վերաբերվող պահանջները:
Մասնավորապես, ինչպես Panorama.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, Փայտյանը հարահանգավորումներ չի անցկացրել աշխատակիցներ` վարորդ Հովհաննես Խաչատրյանի և բանվոր Նորայր Նուրիջանյանի հետ, ինչի արդյունքում աղբատար ավտոմեքենայի հետ աղբաթափման աշխատանքներն իրականացնելիս խախտել են անվտանգության կանոնները` ավտոմեքենայի հիդրավլիկ համակարգի միացված լինելու պայմաններում բանվոր Նորայր Նուրիջանյանը մտել է փաթեթավորման բունկերի մեջ, որի ժամանակ էլ պատահաբար միացել է փաթեթավորման գլանը և Ն.Նուրիջանյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բաց վնասվածք, և դրա հետևանքով Ն. Նուրիջանյանը մահացել է:
Փայտյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»:
Քրեական գործը նոյեմբերի 2-ին ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին